Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2014, 842 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 988-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման hիմնադրամ հիմնադրելու, Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 605-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 988-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանից հանել «և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը» բառերը.
2) որոշման հավելվածի`
ա. 1-ին և 8-րդ կետերում «պարտադիր կուտակային վճար» բառերը փոխարինել «սոցիալական վճար» բառերով,
բ. 8-րդ կետում, 46-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «երաշխավորված կուտակային վճար» բառերը փոխարինել «երաշխավորված կուտակային հատկացումներ» բառերով, իսկ 11-րդ կետի 9-րդ ենթակետում «կուտակային վճարներ» բառերը` «կուտակային հատկացումներ» բառերով,
գ. 9-րդ կետի 6-րդ ենթակետում «կուտակային վճար» բառերը փոխարինել «սոցիալական վճար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: