14 Օգոստոսի 2014, 841 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 585-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի «Հորմիգոնես ի Մորտերոս Սեռռանո Ս.Լ.» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը թույլատրելու մասին» N 585-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով: