Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2014, 817 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հանրակրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին>> N 319-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում <<եռօրյա ժամկետում>> բառերը փոխարինել <<երեք աշխատանքային օրվա ընթացքում>> բառերով.
2) 4-րդ կետում <<եռօրյա ժամկետում>> բառերը փոխարինել <<երեք աշխատանքային օրվա ընթացքում>> բառերով, <<հնգօրյա ժամկետում>> բառերը` <<հինգ աշխատանքային օրվա ընթացքում>> բառերով.
3) 7-րդ կետում <<ոչ շուտ, քան երրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը>> բառերը փոխարինել <<յոթերորդ աշխատանքային օրը>> բառերով.
4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<14. Մրցույթի, այդ թվում` հետաձգված, անցկացման վերաբերյալ խորհրդի նախագահը կամ նախագահին փոխարինող խորհրդի անդամը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է նախարարություն` ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը` միաժամանակ այդ մասին տեղեկացնելով նաև խորհրդի բացակա անդամներին, հավակնորդներին, լիազոր մարմնին: Դիմումը ներկայացվում է նախարարություն` մրցույթից, այդ թվում` հետաձգված, առնվազն 1 օր առաջ>>.
5) ուժը կորցրած ճանաչել 15-րդ, 23-րդ, 32-րդ և 33-րդ կետերը.
6) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<18. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե խորհրդի նիստն իրավազոր չէ:>>.
7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.
<<18.1. 18-րդ կետով հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:>>.
8) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<19. Եթե հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի, ապա սույն կարգի պահանջներին համապատասխան` հայտարարվում է նոր մրցույթ:>>.
9) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<< 24. Խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:>>.
10) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<28. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և, սույն կարգի համաձայն, հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա`
1) հավակնորդների թիվը 2 լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները.
2) հավակնորդների թիվը 3 և ավելի լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությանը մասնակցում են առավելագույն <<կողմ>> ձայներ ստացած 2 հավակնորդները: Եթե բոլոր հավակնորդները հավաքել են նույն քանակությամբ ձայներ, ապա կրկնակի քվեարկությանը մասնակցում են բոլոր հավակնորդները: Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում է խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի` կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները:>>.
11) 28.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<28.1. Սույն կարգի 18.1-ին և 28-րդ կետերով նախատեսված դեպքերում ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում հավակնորդին ընտրում և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր են կնքում համապատասխան լիազոր մարմինները: Ընտրության արդյունքների մասին լիազոր մարմինը գրությամբ տեղեկացնում է հաստատության խորհրդին` հավակնորդներին պատշաճ կերպով տեղյակ պահելու համար:>>.
12) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<29. Մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվում ՝
1) դատական կարգով կամ՝
2) ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման ընթացակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:>>.
13) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<30. Հանձնաժողովը ձևավորվում է բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝
1) հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի մասնագետները և տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր ներկայացուցիչը` առնվազն 3 անդամ: Հանձնաժողովի կազմը հաստատելու համար նախարարությունը դիմում է համապատասխան մարմիններին` 3 աշխատանքային օրվա ընթացքում թեկնածու առաջադրելու համար.
2) հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հանձնաժողովի ձևավորումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին:>>.
14) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<34. Լիազորված մարմինն ընտրված տնօրենի կամ սույն կարգի 28.1-ին կետի համաձայն առաջարկված թեկնածուի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: