24 Հուլիսի 2014, 811 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին N 1008-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) Հայաստանի ազգային պետական պատկերասրահ և Հայաստանի պատմության պետական թանգարան բառերը համապատասխանաբար փոխարինել Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան բառերով.
2) հավելվածը Հայաստանի պատմության պետական թանգարան բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: