17 Հուլիսի 2014, 816 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետու-թյան oրենքի 33-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 4-րդ և 16-րդ ենթակետերը.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 36.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36.2-րդ, 36.3-րդ և 36.4-րդ կետերով.
«36.2. Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները 2014 թվականի հուլիսի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված զինվորական ծառայության ստաժի՝ օրենքի 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածների դրույթներին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենuաթոշակի չափը ցածր է կենuաթոշակի նախկին չափից, ապա կենuաթոշակը վճարվում է նախկին չափով:
36.3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի 1,89 անձնական գործակիցը:
36.4. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող զինծառայողի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի, Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալի պաշտոններն զբաղեցնող զինծառայողի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության 70 տոկոսի չափով. 20 տարվանից ավելի զինվորական ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության 2 տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն կետով սահմանված կենսաթոշակի չափը նշանակման պահին չի կարող գերազանցել դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափը: Սույն կետում նշված անձին նշանակված կենսաթոշակը նշանակվելուց հետո վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը և (կամ) զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքում՝ հիմք ընդունելով զինվորական կենսաթոշակի միջին չափի աճը:
Սույն կետով սահմանված` դրամական բավարարման չափը ներառում է 2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը, զինվորական կոչման դրույքաչափը, սննդի փոխհատուցման գումարը և զինծառայողի ծառայության ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:»,
բ. 40-րդ կետի 1-ին ենթակետում «զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման կամ հիմնական կենսաթոշակի չափը» բառերը փոխարինել «զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից) կամ հիմնական կենսաթոշակի չափը» բառերով,
գ. 40-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման» բառերը փոխարինել «զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, կամ զինծառայողի անձնական գործակիցը,» բառերով,
դ. 41-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) զինվորական կենսաթոշակները՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կամ զինծառայողի անձնական գործակիցը, կամ հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում.»,
ե. 43-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «այս դեպքում դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով.» բառերը, իսկ 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 43.1-ին կետի 3-րդ ենթակետում «դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարը,» բառերը փոխարինել «զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, զինծառայողի անձնական գործակիցը, հիմնական կենսաթոշակի չափը,» բառերով,
է. 45-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ը. 47-րդ կետը վրա բառից հետո լրացնել , ինչպես նաև այն դեպքում, երբ անձը զինվորական կենսաթոշակի նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնի բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: