Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2004, 230 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


         Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի`Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
         1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման — գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության — ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձ—ով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու — Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետ—յալ լրացումները`
         որոշմամբ հաստատված`
         ա) գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության — ֆինանսավորման կարգի`
         16-րդ կետի երկրորդ պարբերությունը «իրավունքների — պարտականությունների կատարման պայման է» բառերից հետո լրացնել «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձ—ով կատարվող գնումների» բառերով.
         20-րդ կետը լրացնել հետ—յալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
         «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձ—ի կիրառման դեպքում ՏԳԲ է ներկայացվում քաղվածք պայմանագրից».
         բ) գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգում`
         3-րդ կետը «հավաստող գրավոր եզրակացությունը» բառերից հետո լրացնել «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձ—ով կատարվող գնումների» բառերով.
         լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր` 61-րդ  կետով.
         «61. Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձ—ով կատարված` գնման ընթացակարգի արձանագրության ստուգմամբ, գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին` հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ լիազոր մարմին ներկայացված հիմնավորումը չընդունելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին է ներկայացնում մեթոդական ցուցում` պատվիրատուի կողմից կատարման ենթակա գործողությունների մասին:
         Պատվիրատուն լիազոր մարմնի` գրությունն ստանալուց հետո ձեռնարկում է միջոցներ` դրանում ներկայացված ցուցումը կատարելու համար, — գրությունն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում տեղեկատվություն ձեռնարկած (ձեռնարկվելիք) միջոցների մասին»:
         Պատվիրատուն լիազոր մարմնի սույն կետով նախատեսված ծանուցման հիման վրա կարող է գնման ընթացակարգը — պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանության հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը լիազոր մարմնի համար վերջնական է»:
         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: