Կառավարության որոշումներ

24 Հուլիսի 2014, 819 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված` Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55ա հասցեում գտնվող` 181800000 դրամ սկզբնական արժեքով շենքերն ու շինությունները, դրանցով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող 4.2091 հեկտար հողամասը այսուհետ` գույք հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Երևանի քաղաքային համայնքին:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանների ճշտման, գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով համայնքի միջոցների հաշվին: