14 Օգոստոսի 2014, 829 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐ-ԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին ստորագրված բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին միջպետական պայմանագիրը, բարձրագույն կրթությամբ որակյալ կադրեր պատրաստելու և գիտակրթական բնագավառում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը ընդլայնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և բարձրագույն մասնագիտական կրթության «Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան» դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության միջև Երևան քաղաքում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը (այսուհետ՝ համաձայնագիր):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) ստորագրել համաձայնագիրը.
2) համաձայնագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանին ներկայացնել մասնաճյուղի գործունեությունը ֆինանսավորելու առաջարկություն ներկայացրած ներդնող կազմակերպության տվյալները.
3) Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի գործունեությունը ֆինանսավորելու համար ներդրում կատարող կազմակերպության ստանձնած պարտավորությունների լրիվ կատարումը երաշխավորող պայմանագիրը` պայմանագրի նախագիծը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ.
4) կրթական գործունեության լիցենզավորման գործընթացում մասնաճյուղին ցուցաբերել անհրաժեշտ տեղեկատվական և իրավախորհրդատվական աջակցություն.
5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մասնաճյուղի գործունեությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մասնաճյուղին հատկացված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի շրջանակում ֆինանսավորելու վերաբերյալ: