7 Օգոստոսի 2014, 809 - Ն
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ-ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1783-Ն որոշման 1-ին կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին միացման ձևով վերակազմակերպման արդյունքում դադարեցնել «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։
2. «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա ակտիվներն ու պարտավորությունները փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրակա-նացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ դրան ամրացնելով սույն որոշման հավելվածում նշված գույքը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 15-օրյա ժամկետում ապահովել՝
1) «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։