7 Օգոստոսի 2014, 820 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ «ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» ՎՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 821-Ն որոշման հավելվածի 15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և սույն ծրագրին անդամակցող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը վերապահել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը: