31 Հուլիսի 2014, 798 - Ն
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի (այդ թվում՝ գործատու հանդիսացող) մահվան դեպքում սոցիալական վճարի պարտավորությունները մարելու և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված