14 Օգոստոսի 2014, 808 - Ա
ԷԴԳԱՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ՌԱՖԱՅԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Էդգար Գագիկի Մինասյանին (ծնվ.` 1996 թ., նոյեմբերի 25-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի պող. 27 շ., բն. 16, 2014 թվականին ընդունվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի բակալավրիատ), պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը՝ 2018 թվականի ամառային զորակոչը:
2. Ռաֆայել Բարիսի Մկրտչյանին (ծնվ.` 1994 թ. մարտի 3-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Արծվանիստ, 7-րդ փող., տուն 1, 2013 թվականին ընդունվել է Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի բակալավրիատ), պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը՝ 2017 թվականի ամառային զորակոչը:
3. Վահան Հարությունի Ասլանյանին (ծնվ.` 1995 թ. դեկտեմբերի 27-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության պող., 10 շ., բն. 49, 2014 թվականին ընդունվել է Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի բակալավրիատ), պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը՝ 2018 թվականի ամառային զորակոչը: