17 Հուլիսի 2014, 776 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերանորոգված և վերականգնված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովտի ու Վազաշենի համայնքների ոռոգման համակարգերի ջրհան կայանին մոտեցնող ջրանցքի, գլխամասային հանգույցի և Այգեհովիտ գյուղի ջրհան կայանի վերակառուցման ու նոր ճնշումային խողովակաշարի կառուցման վրա կատարված կապիտալ բնույթի աշխատանքները՝ 289799440 դրամ արժեքով, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համապատասխանաբար ավելացնելով հաշվեկշիռը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամետում կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված վերանորոգված և վերականգնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` 289799440 դրամ արժեքով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու մասին համապատասխան պայմանագրի կնքումը` պայմանագրում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն անհրաժեշտության դեպքում կատարվելու են «Իջևան» ջրօգտագործողների ընկերության կողմից.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված վերանորոգված և վերականգնված գույքի անհատույց օգտագործման իրավունքով «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու գործընթացը: