10 Հուլիսի 2014, 788 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգը, ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատուցվող գումարի իր մասնաբաժինը երաշխիքային ֆոնդին վճարելու և երաշխիքային ֆոնդի կողմից հատուցվող ընդհանուր գումարը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը սահմանելու մասին N 810-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԲԱՎԱՐԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման ամբողջ տեքստից հանել «պարտադիր» բառը.
3) որոշման նախաբանում «օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը, 52-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերը» բառերը փոխարինել «օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը» բառերով.
4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) երաշխիքային ֆոնդի կողմից հատուցվող գումարը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից երաշխիքային ֆոնդում բավարար միջոցներ չլինելու դեպքում երաշխիքային ֆոնդին գումար փոխանցելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:».
5) որոշման N 1 հավելվածում`
ա. 4-րդ կետում «օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում» բառերով,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հատուցման ժամանակ, երաշխիքային ֆոնդում բավարար միջոցներ չլինելու դեպքում, երաշխիքային ֆոնդը հատուցման դեպքի առկայության և բավարար միջոցներ չունենալու փաստը հաստատված համարելու դեպքում օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վճարման հայտ և կից վճարման հանձնարարագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հաստատված ձևի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք երաշխիքային ֆոնդի կառավարչին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:»,
գ. ուժը կորցրած ճանաչել « IV. ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ՝ ԳՆԱՃՈՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» և «V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ» բաժինները,
դ. ուժը կորցրած ճանաչել N 1 ձևի «ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» տեղեկանքի և դրա լրացման ուղեցույցի «2. Հատուցվող գումարը՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին» կետը,
ե. N 1 ձևի «ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» տեղեկանքի լրացման ուղեցույցի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հատուցվող գումարը՝ երաշխիքային ֆոնդի հաշվին» վանդակում լրացվում է մասնակցի համար օրենքի 45-րդ հոդվածով սահմանված տարբերության գումարի` երաշխիքային ֆոնդի հաշվին փոխհատուցվող մասը` համաձայն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի:»,
զ. ուժը կորցրած ճանաչել N 2 ձևի տեղեկանքը և դրա լրացման ուղեցույցը.
6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: