Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2014, 780 - Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպու-թյունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` 327 274 դրամ սկզբնական արժեքով հիմնական միջոցները և փոքրարժեք արագամաշ առարկաները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հավելված_