Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2014, 778 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման 1-ին կետի «ժ» ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետում «1300» թիվը փոխարինել «757.17» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի հետ համատեղ ապահովել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառված «Աղավնաձորի ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության նախկին շենքի հանձնման-ընդունման և իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: