Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2014, 761 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 363-Ն ՈՐՈՇՈՒՄ ՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 363-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 2-րդ կետում՝
ա. «1,033,486.1» թիվը փոխարինել «1,075,986.1» թվով,
բ. 1-ին ենթակետում «84,897.0», 7-րդ ենթակետում «97,700.0» և 10-րդ ենթակետում «33,600.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «104,397.0», «105,700.0» և «48,600.0» թվերով.
2) որոշման NN 7, 13 և 16 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություն-ներ՝ համաձայն NN 3, 4 և 5 հավելվածների.
3) N 8 հավելվածի 1.2-րդ ենթակետը «հարկի» բառից հետո լրացնել «և վարձավճարի» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված