Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 739 - Ն

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված օտար լեզուների իմացության ստուգման կամ հավաստման կարգը` դրանում ներառելով ստուգման (թեստավորման) կազմակերպման սկզբունքները և գործընթացը կամ լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակը և այն հավաստող ընդունելի փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև սույն որոշման հավելվածի 6-րդ կետով նախատեսված հանձնաժողովների կազմը և լեզուների ցանկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված