Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2014, 734 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 928-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


1997 թվականի մարտի 28-ին ԱՊՀ մասնակից պետությունների կողմից Մոսկվայում ստորագրված «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմին նշանակելու մասին» N 928-Ն որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: