Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2014, 733 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետին համապատասխան՝ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հողի հարկ վճարողներին հաշվառող մարմիններին հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 465-Ն որոշմամբ հաստատված՝ հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) կարգի N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) կարգի N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) կարգի N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված