17 Հուլիսի 2014, 730 - Ա
<<ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 36-րդ և 68-րդ հոդվածին, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 15398194.02 դրամ հաշվեկշռային արժեքով <<Սոլակի>> չգործող պոմպակայանի շենք-շինություններով, սարքավորումներով, ձևավոր մասերով (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց` գույքն ամրացնելով <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել <<Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակ գյուղական համայնքին՝ ոռոգման աշխատանքներում օգտագործման նպատակով.
2) ապահովել գույքի արժեքի չափով <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխման պետական գրանցումը.
3) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակ գյուղական համայնքի միջոցների հաշվին: