Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 712 - Ն

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-րդ հոդվածի 18-րդ մասի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները` համաձայն N 1 հավելվածի.
2) զինված ուժերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի (համաձայն մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող չափերի)` համաձայն N 2 հավելվածի.
3) հույժ գաղտնի.
4) հույժ գաղտնի.
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության սպայական կազմին տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային գոտում ծառայող զինծառայողներին տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 6 հավելվածի.
7) հույժ գաղտնի.
8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 8 հավելվածի.
9) հույժ գաղտնի.
10) քրեակատարողական ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և առավելագույն չափերը` համաձայն N 10 հավելվածի.
11) փրկարար ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և առավելագույն չափերը` համաձայն N 11 հավելվածի:
2. Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումը պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում է, որը որոշվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստատված գործակցի և N 2 հավելվածով հաստատված` տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող հաշվարկային մեծության արտադրյալով, եթե ծառայության առանձնահատուկ այդ պայմանի համար սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չէ հավելման բացարձակ չափ:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին`
1) ապահովել, որ uույն որոշմամբ և այլ իրավական ակտերով զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների ծառայողների համար uահմանված հավելումների ընդհանուր գումարը չգերազանցի յուրաքանչյուր տարվա Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան մարմնին նախատեuված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի 10 տոկոսը.
2) uույն որոշմամբ uահմանված հավելումները` ըuտ առանձին զինծառայողների և քրեակատարողական ու փրկարար ծառայությունների ծառայողների թվաքանակի, uահմանել յուրաքանչյուր տարվա Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան յուրաքանչյուր մարմնին նախատեuված աշխատավարձի ֆոնդի uահմաններում.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների հաշվառման և փաստաթղթավորման կարգը.
4) ապահովել, որպեսզի սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների համար հավելումները հաշվարկվեն համապատասխան պայմաններում ծառայության փաստացի օրերի դիմաց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հավելված