Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 714 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 938-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 15-ի Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները սահմանելու մասին N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «10-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերը փոխարինել «16-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով.
2) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի բառերը փոխարինել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի բառերով,
բ. 3-րդ կետում «2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետի համաձայն» բառերով, իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բառերը` կուտակային բաղադրիչի բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: