Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 705 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ փոխանցվող երաշխիքային վճարների հաշվարկման կարգը հաստատելու մասին N 580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում, 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում և 1-ին կետում «պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ փոխանցվող երաշխիքային վճարների» բառերը փոխարինել կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին երաշխավորող` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդ վճարվող երաշխիքային վճարների» բառերով.
2) նախաբանում «51-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերը փոխարինել «46-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերով.
3) 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շրջանակում բառերը փոխարինել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակում բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: