Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 703 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Պետական նպաuտների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու և մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 65-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում, 4-րդ կետի
2-րդ ենթակետում և 5-րդ կետի 2-րդ ենթակետում «16000» թիվը փոխարինել «17000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ից: