3 Հուլիսի 2014, 660 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետի 1-ին ենթակետում «2014 թվականի մայիս» բառերը փոխարինել «2015 թվականի նոյեմբեր» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 2-րդ ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: