Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 658 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի 23/6 շենքի N 4 շինությունում գտնվող` 209.7 քառ. մետր մակերեսով տարածքը և շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից տարածքի բաժնային մաս համարվող հողամասը (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2014 թվականի մարտի 26-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 18219.79 հազ. դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 18219.79 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված` 82.373 քառ. մետր մակերեսով բաժնային մաս համարվող հողամասի կադաստրային արժեքը՝ 882.215 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթը չկայանալու դեպքում վեցամսյա ժամկետում կազմակերպել նոր մրցույթներ.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) հողամասի բաժնային մասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 86328 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման և գրավի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է գույքի վաճառքի գումարը վճարել պայմանագրի կնքումից հետո եռամսյա ժամկետում՝ իր միջոցների հաշվին վճարելով գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ բաժնային մաս համարվող հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: