Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2014, 657 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում զինվորական ղեկավարների և նախնական զինվորական պատրաստության ուսուցիչների ընտրության, համապատասխան հարցաշարերի մշակման և հաստատման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համատեղ հրամանով սահմանված կարգով:».
2) 6-րդ կետի «գ» ենթակետից հանել «և համապատասխան վերապատրաստում անցած» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: