3 Հուլիսի 2014, 653 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 1129360.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը՝
1) սույն որոշման N 3 հավելվածի N 71354000-1 (քարտեզագրման ծառայություններ), N 18939000-1 (ձեռքի պայուսակներ) և N 79825000-1 (այլ պոլիգրաֆիական արտադրության տպագրման ծառայություններ) կոդերով նախատեսված գնման առարկաների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հայտարարելու.
2) սույն որոշման N 3 հավելվածի N 30141100-1 (գրպանի հաշվիչներ) կոդով նախատեսված գնման առարկայի գնումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված