3 Հուլիսի 2014, 662 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N 968-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ա. 2014 թվականի օգոստոսի 1-ից՝ 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. 2014 թվականի հոկտեմբերի 1-ից՝ 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. 2015 թվականի հունվարի 1-ից՝ 2013 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:»:
2. Թույլատրել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի՝
1) «ա» պարբերությունում նշված հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 150 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
2) «բ» պարբերությունում նշված հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 120 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
3) «գ» պարբերությունում նշված՝
ա. 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 80 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ. մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 60 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
4) գյուղերում (բացառությամբ սահմանամերձ գյուղերի) հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել նույն ենթակետերում նշված համապատասխան գների 50 տոկոսը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ
գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաներ տրամադրել անվճար:
3. Սույն որոշման 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հարկ վճարողներին, համապատասխանաբար, 50 տոկոս գնով և անվճար հիմունքներով տրամադրել ոչ ավելի, քան մեկ հսկիչ-դրամարկղային մեքենա:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սույն որոշման 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված հարկ վճարողների կողմից ձեռք բերված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքի` իրացված գնի և սույն որոշման 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված գների վերահաշվարկի կատարումը, և տարբերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: