29 Մայիսի 2014, 613 - Ա
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՄԻԱԲԱՆՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի միջնորդությունն ու ներկայացված եկեղեցականների հայապահպան գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում և ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետևյալ միաբաններին`
1) Աբրահամ Զարեհի Աշքեան (ծնվ.՝ 1991 թվականի մարտի 19-ին, Թեհրան, Իրան).
2) Սամուէլ Յովհաննեսի Լախոյեան (ծնվ.՝ 1991 թվականի նոյեմբերի 7-ին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարան, Լիբանան).
3) Յարութ Հրաչի Շխրտըմեան (ծնվ.՝ 1992 թվականի հունվարի 16-ին, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ).
4) Աբրահամ Յարությունի Մանուէլ (ծնվ.՝ 1991 թվականի հունվարի 7-ին, Գարագաս, Վենեսուելա):