Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2014, 646 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) հավելվածի 40-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը՝
ա. 2014 թվականի նոյեմբերի 1-ից՝ 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. 2015 թվականի ապրիլի 1-ից՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. 2016 թվականի հունվարի 1-ից՝ սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար:».
2) հավելվածի 41-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված տվյալների բացակայությունը՝
ա. մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար.».
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.
«2.1. անկախ սույն կետում նշվածից՝ ՀԴՄ կտրոնում որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված տվյալների նշումը և այդ տվյալներից տարբերվող տվյալներով գործարքի իրականացումը կդիտվեն որպես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում`
ա. մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված հարկ վճարողների համար.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Արխիվ

2024

2023