19 Հունիսի 2014, 633 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն ու 2004 թվականի հունիսի 25-ի N 963-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 2 հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կանոնակարգվում են հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված և նույնականացման քարտ չստացած կամ առանց հանրային ծառայությունների համարանիշի ամրագրման նույնականացման քարտ ստացած, կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին (այսուհետ` քաղաքացի) հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք տրամադրելու հետ կապված հարաբերությունները:»,
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` անձնագիրը և դրա պատճենը, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին և օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված` քաղաքացիություն չունեցող անձի ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձը` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը, Հայաստանի Հանրապետությունում առանց կացության կարգավիճակի օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին` օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և անձնագրի` նոտարական կարգով վավերացված թարգմանությունը և դրանց պատճենները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձը` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված` քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը, փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը.»,
գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «հատկացվել է» բառերից հետո լրացնել «հանրային ծառայությունների համարանիշ պարունակող» բառերով,
դ. 12-րդ կետը «նույնականացման քարտ» բառերից առաջ լրացնել «հանրային ծառայությունների համարանիշ պարունակող» բառերով,
ե. 17-րդ կետից «քաղաքացիներին» բառից առաջ հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.
2) որոշման N 3 հավելվածի`
ա. 2-րդ կետից հանել «՝ առանց հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ դիմումի» բառերը,
բ. 3-րդ կետում «նույնականացման քարտ ստանալու համար չդիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եթե նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ ունի նույնականացման քարտ, որում հանրային ծառայությունների համարանիշն ամրագրված չէ» բառերով,
գ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը «Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անձնագիրը» բառերից հետո լրացնել «կամ առանց հանրային ծառայությունների համարանիշի ամրագրման նույնականացման քարտը» բառերով,
դ. 4-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: