Կառավարության որոշումներ

19 Հունիսի 2014, 624 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ «ԼՅՈՒԲԱՎԱ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 61-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` որպես «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պետական բաժնեմասի (80 տոկոս) կառավարման լիազորություններն իրականացնող մարմին, և հաշվի առնելով 20 տոկոս բաժնետերերի իրավունքներն ու շահերը, ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպել ընկերության սեփականությունը հանդիսացող՝ ստորև նշված գույքի առանձնացումը`
1) հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող 49 հասարակ անվանական բաժնետոմս (հաշվեկշռային արժեքը՝ 49.0 հազ. դրամ).
2) շենք, շինություններ և հարակից հողատարածքներ (գնահատված արժեքը՝ 406651.0 հազ. դրամ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացի ավարտից հետո սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անշարժ գույքի ներդնումը հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, պահպանելով պետական մասնակցությամբ 49 տոկոս չափը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանցման մասին պայմանագրերի կնքումը` այդ կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
3) առաջարկել հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ներդրումային գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացել իր միջոցների հաշվին:
4. Հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Հավելված

Արխիվ

2024

2023