12 Հունիսի 2014, 603 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ-2) շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացում՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեի միջոցների ավելացմամբ նախատեսված փոխհատուցումներն իրականացնելու նպատակով 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար հատկացնել 958,825.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
1) «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» (4639) հոդվածով` 676,432.5 հազ. դրամ.
2) «Այլ հարկեր» (4822) հոդվածով` 265,131.1 հազ. դրամ.
3) «Մասնագիտական ծառայություններ» (4241) հոդվածով` 11,602.0 հազ. դրամ.
4) «Այլ ծախսեր» (4241) հոդվածով` 5,660.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ օտարման գործընթացի ընթացքում վերագնահատում կամ ճշգրտում պահանջող դեպքերի համար փոխհատուցման լրացուցիչ միջոցներ հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ համապատասխան գնահատման հաշվետվությունների հիման վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված