12 Հունիսի 2014, 593 - Ա
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հակոբ Սամվելի Քոչարյանին (ծնվ.` 1988 թվականի սեպտեմբերի 26-ին, բնակության վայրը՝ քաղ. Վանաձոր, Տարոն 4, 10-4 բն.: 2014 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Քլիվլենդի համալսարանի օրդինատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2015 թվականի ամառային զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հակոբ Քոչարյանի միջև կնքվել է պայմանագիր, որում ամրագրված է Հակոբ Քոչարյանի պարտավորությունը՝ուսումնառությունն ավարտելուց հետո երկու տարի ծառայել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում` ըստ մասնագիտության: