6 Հունիսի 2014, 517 - Ա
ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿՐԻՏՅԱՆԻՆ ՀԱԱԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Կոնստանտին Կրիտյանին 2014 թվականի հունիսի 24-27-ը գործուղել Հաագա (Նիդերլանդների Թագավորություն)՝ պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության նորացված գնահատման համակարգին նվիրված քննարկումներին ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տարեկան` 10-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Պավել Սաֆարյանի և Կոնստանտին Կրիտյանի` Հաագա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Պավել Սաֆարյանի և Կոնստանտին Կրիտյանի` Հաագա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պավել Սաֆարյանի՝ Հաագա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: