4 Հունիսի 2014, 588 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի
«Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) վերնագրից հանել «(բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.
2) 1-ին կետի`
ա. 11-րդ և 12-րդ ենթակետերից հանել «բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը,
բ. 13-րդ և 14-րդ ենթակետերից հանել «բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի» բառերը,
գ. 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.
3) N 1 հավելվածի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և նախադպրոցական տարիքային փուլերով (վաղ, կրտսեր, ավագ) գործունեության թույլտվության և համակազմի սահմանային տեղերի թվի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:»,
բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով.
4) N 3 հավելվածի`
ա. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,
բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «ՀՀ կառավարության
2004 թվականի հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշմամբ հաստատված միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջներին» բառերը փոխարինել
«ՀՀ կառավարության հաստատած հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին» բառերով.
5) N 5 հավելվածի`

6) N 7 հավելվածի`

7) N 11 հավելվածի`
ա. վերնագրից, 1-ին, 2-րդ և 6-րդ կետերից հանել «, բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը,
բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,
գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի)» բառերով,
դ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, սեփական կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում է համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.»,
ե. 8-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.
«գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,»,
զ. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել
«և կլինիկական» բառերով,
է. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր`
«Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը
«սարքավորումների» բառից հետո՝ «վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.
8) N 13 հավելվածի`
ա. վերնագրից հանել «(բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը,
բ. 6-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,
գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի)» բառերով,
դ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը «արտադրական» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական» բառերով,
ե. 8-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.
«գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,»,
զ. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել
«կամ կլինիկական» բառերով,
է. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր`
«Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը
«սարքավորումների» բառից հետո՝ «վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.
9) N 14 հավելվածի ամբողջ տեքստից հանել «(բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.
10) N 17 հավելվածի`
ա. վերնագրից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը,
բ. 3-րդ կետից հանել «որակավորման աստիճանների» բառերը,
գ. 8-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,
դ. 8-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի)» բառերով,
ե. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «արտադրական» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական» բառերով,
զ. 10-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների» բառերով,
է. 10-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.
«գ. բժշկական մասնագիտությունների գծով`
ամբիոնները պետք է ունենան տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածություն. անատոմիայի ամբիոնում պարտադիր է ունենալ նաև սեկցիոն սենյակ և դիակային նյութեր` կմախքներ, ոսկրեր, թաց պրեպարատներ, կաղապարվածքներ (մուլյաժներ), իսկ դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնների համար` նաև դիահերձարաններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, իսկ սեփականը չունենալու դեպքում` քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված կարգով), համաձայն տվյալ առարկայի ծրագրի` համապատասխան ամբիոններում (կենսաբանության, հյուսվածքաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և այլն) ուսումնական խմբի առնվազն 2 ուսանողին պետք է հատկացվի մեկ մանրադիտակ, հյուսվածաբանության ամբիոնում` համապատասխան միկրոպրեպարատների, իսկ ախտաբանական անատոմիայի ամբիոնում` համապատասխան մակրո և միկրոպրեպարատների հավաքածուներ, դեղագործության կառավարում առարկայից. դասասենյակ՝ դեղատան մակետով (կահավորված դեղատան նման), ֆարմակոգնոզիա առարկայից՝ յուրաքանչյուրին 1 մանրադիտակ, դասասենյակ՝ 1 գազահեղուկային քրոմատոգրաֆով,
բոլոր մասնագիտական ամբիոններում պարտադիր է ունենալ առնվազն 2 ուսումնական լաբորատոր սենյակներ,
ստոմատոլոգիական ամբիոն հաճախող խմբերի յուրաքանչյուր 3-4 ուսանողի պետք է տրամադրվի մեկ ստոմատոլոգիական բազկաթոռ, իսկ բուժական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի` տվյալ կլինիկական բաժանմունքում` 1-2 մահճակալ.»,
ը. 10-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել
«կամ կլինիկական» բառերով,
թ. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր`
«Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը
«սարքավորումների» բառից հետո՝ «վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.
11) N 18 հավելվածի տեքստից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը.
12) N 19 հավելվածի`
ա. վերնագրից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը,
բ. 3-րդ կետից հանել «որակավորման աստիճանների» բառերը,
գ. 8-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 ձևը «կազմակերպական-իրավական ձևը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,
դ. 8-րդ կետի 1-ին ենթակետը «մարզադահլիճի» բառից հետո լրացնել
«, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի)» բառերով,
ե. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «արտադրական» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական» բառերով,
զ. 10-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների» բառերով,
է. 10-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.
«գ. բժշկական մասնագիտությունների գծով`
ամբիոնները պետք է ունենան տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածություն. անատոմիայի ամբիոնում պարտադիր է ունենալ նաև սեկցիոն սենյակ և դիակային նյութեր` կմախքներ, ոսկրեր, թաց պրեպարատներ, կաղապարվածքներ (մուլյաժներ), իսկ դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնների համար` նաև դիահերձարաններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, իսկ սեփականը չունենալու դեպքում` քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված կարգով), համաձայն տվյալ առարկայի ծրագրի` համապատասխան ամբիոններում (կենսաբանության, հյուսվածքաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և այլն) ուսումնական խմբի առնվազն 2 ուսանողին պետք է հատկացվի մեկ մանրադիտակ, հյուսվածաբանության ամբիոնում` համապատասխան միկրոպրեպարատների, իսկ ախտաբանական անատոմիայի ամբիոնում` համապատասխան մակրո և միկրոպրեպարատների հավաքածուներ, դեղագործության կառավարում առարկայից. դասասենյակ՝ դեղատան մակետով (կահավորված դեղատան նման), ֆարմակոգնոզիա առարկայից՝ յուրաքանչյուրին 1 մանրադիտակ, դասասենյակ՝ 1 գազահեղուկային քրոմատոգրաֆով,
բոլոր մասնագիտական ամբիոններում պարտադիր է ունենալ առնվազն 2 ուսումնական լաբորատոր սենյակներ,
ստոմատոլոգիական ամբիոն հաճախող խմբերի յուրաքանչյուր 3-4 ուսանողի պետք է տրամադրվի մեկ ստոմատոլոգիական բազկաթոռ, իսկ բուժական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի` տվյալ կլինիկական բաժանմունքում` 1-2 մահճակալ.»,
ը. 10-րդ կետի 6-րդ ենթակետը «ուսումնաարտադրական» բառից հետո լրացնել
«կամ կլինիկական» բառերով,
թ. N 3 ձևի աղյուսակը «Լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր`
«Վիվարիում» և «Կլինիկական ամբիոն (բազա)» տողերով, իսկ 1-ին ենթակետը
«սարքավորումների» բառից հետո՝ «վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության» բառերով.
13) N 20 հավելվածի ամբողջ տեքստից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: