Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2014, 578 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1823-Ն ԵՎ N 1821-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ¬ԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 15-րդ ու 16-րդ կետերին և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալություն (այսուհետ` գործակալություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 2 հավելվածում գործակալության Արտաշատի, Արմավիրի, Աշտարակի, Գավառի, Վանաձորի, Գյումրու, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի զբաղվածության մարզային կենտրոնները վերակազմավորման ձևով համապատասխանաբար վերակազմակերպել Արտաշատի, Արմավիրի, Աշտարակի, Գավառի, Վանաձորի, Գյումրու, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնների.
2) որոշման N 2 հավելվածում վերանվանել`
ա. գործակալության աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժինը` աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժին,
բ. գործակալության ծրագրերի համակարգման բաժինը` ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժին,
գ. գործակալության աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժինը` տեղեկատվության ապահովման բաժին,
դ. գործակալության տարածքային կենտրոնների աշխատանքների համակարգման բաժինը` գործատուների և աշխատաշուկայում ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության բաժին,
ե. գործակալության տնտեսագիտական բաժինը` ֆինանսատնտեսագիտական բաժին,
զ. գործակալության ֆինանսահաշվապահական բաժինը` հաշվապահական հաշվառման բաժին.
3) գործակալությունում ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում` աշխատանքային միգրացիայի բաժին.
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
5) հիմք ընդունելով սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում կատարված փոփոխությունները` որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
ա. «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության, վերլուծության, ազդեցության գնահատման և կանխատեսման իրականացում.»,
բ. «է» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «էա», «էբ», «էգ» և «էդ» ենթակետերով.
«էա) աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվության հասանելիության ապահովում.
էբ) տեղեկատվական շտեմարանի ձևավորում և վարում` զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի հաuցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեuման նպատակներով.
էգ) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցություն և այդ կազմակերպությունների` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացմանը մասնակցության ապահովում` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
էդ) նախարարության հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հաշվառում և հաշվառումից հանում, պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառում և այդ ցանկից հանում.».
2) որոշման N 2 հավելվածի II բաժնում և որոշման N 3 հավելվածի 2-րդ սյունակում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական գործակալություն» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված