17 Ապրիլի 2014, 534 - Ն
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 10-րդ կետերի, 6-րդ հոդվածի 5-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ մասի 6-րդ կետի, 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերի, 20-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերի և 15-րդ մասի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերի և 4-րդ մասի, 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերի, 24-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները` համաձայն N 2 հավելվածի.
3) աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) զբաղվածության պետական գործակալություն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
5) աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
6) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի տեղաբաշխման կարգն ու չափանիշները` ըստ մարզերի, Երևան քաղաքի և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների)` համաձայն N 6 հավելվածի.
7) աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը` համաձայն N 7 հավելվածի.
8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխhատուցման տրամադրման կարգը` համաձայն N 8 հավելվածի.
9) գործատուների հետ համագործակցության կարգը, գործատուների մոտ առկա թափուր և նոր uտեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների մասին տեղեկությունների տրամադրման ձևն ու եղանակը` համաձայն N 9 հավելվածի.
10) գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով աշխատանք փնտրող անձին տրամադրվող ուղեգրի ձևը` համաձայն N 10 հավելվածի.
11) գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն N 11 հավելվածի.
12) ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 12 հավելվածի.
13) գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 13 հավելվածի.
14) աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը` համաձայն N 14 հավելվածի.
15) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրման կարգը ` համաձայն N 15 հավելվածի.
16) աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 16 հավելվածի.
17) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 17 հավելվածի.
18) աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 18 հավելվածի.
19) սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 19 հավելվածի.
20) տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման և շահագործման կարգը` համաձայն N 20 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի ձևը, աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացության օրինակելի ձևը, աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրի օրինակելի ձևը, Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության հիմնական ցուցանիշների ամսական և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության ձևերը, զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման հայտպահանջագրերի ձևերը, առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղի հայտի օրինակելի ձևը, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը, լիազորված մարմնի և աշխատանք փնտրող անձի միջև անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի օրինակելի ձևը, փոխհատուցման հավաստագրի ձևը, գյուղացիական տնտեսության աջակցության պայմանագրի օրինակելի ձևը, մասնագիտական ուսուցման ուղեգրի և հայտի ձևերը, ըստ մասնագիտությունների աշխատավարձի հավելման չափերը, գործատուների գրանցամատյանի ձևաչափը, տվյալ ամuվա ընթացքում գործատուի մոտ աշխատող անմրցունակ անձանց մաuին գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքի ձևը, հող օգտագործողներին աջակցության գործարար ծրագրի և աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը, աշխատանք փնտրող անձանց համար իրականացվող յուրաքանչյուր զբաղվածության պետական ծրագրի համար նախատեսված չափանիշների կշիռները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության և աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի միջև կնքվող աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը.
3) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը բաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում աշխատանք փնտրող անձանց թիվը, գործազրկության մակարդակը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, մարզպետարաններից ստացված ծրագրերի հայտ-առաջարկները, չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը.
4) մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարանի ինտերնետային մոդուլի ներդրումը և գործարկումը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման զբաղվածության պետական ծրագրի համատեղ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները` ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և առաջարկել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` ՓՄՁ ԶԱԿ) տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում ստորագրել Աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության զբաղվածության պետական ծրագրի համատեղ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համագործակցության պայմանագիր` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետով հաստատված կարգի դրույթները:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) աջակցել ծրագրի կազմակերպման և իրականացման աշխատանքներին.
2) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը`
ա. գյուղական համայնքների ղեկավարներից ստանալ ծրագրում ընդգրկման ենթակա հող օգտագործողների վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորմամբ,
բ. հաստատել ծրագրում ընդգրկման ենթակա հող օգտագործողների ցուցակները` նշելով գյուղական համայքի անվանումը, հող օգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, տարիքը, փաստացի բնակության վայրը, ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը, ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված` ծրագրում ընդգրկման առաջնահերթությունները,
գ. սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.
3) ապահովել սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում` ներառյալ գյուղապետարանի վարչական շենքը:
6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 1,5 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների ֆինանսավորմանը (որի 0,75 տոկոսը հատկացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններից խորհրդատվական ծառայությունների ձեռքբերմանը, իսկ 0,75 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ էներգետիկ և կապի ծառայությունների, ներքին գործուղումների, տրանսպորտային նյութերի, գրասենյակային նյութերի համար):
7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության ծախսային ծրագրով նախատեսվող միջոցների հաշվին 2015 թվականից ՓՄՁ ԶԱԿ-ին ծրագրի յուրաքանչյուր շահառուի համար հատկացնել հիսուն հազար դրամ` ծրագրի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցության նպատակով (խորհրդատվություն, ուսուցում և գործարար ծրագրի մշակում): Ընդ որում, ՓՄՁ ԶԱԿ-ին սույն կետում նշված հատկացումը կատարվում է ծրագրի այն շահառուների համար, որոնք ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող Սկսնակ գործարարներին աջակցության ծրագրի շրջանակներից դուրս են ստանում համապատասխան աջակցությունը:
8. Սահմանել, որ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված` աշխատանք փնտրող զբաղված և աշխատանք փնտրող չզբաղված անձանց կարգավիճակները, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ենթակա են համապատասխանեցման օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգավիճակներին, բացառությամբ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված այն անձանց, որոնց օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերը չեն ստացվել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։