Կառավարության որոշումներ

15 Մայիսի 2014, 517 - Ն

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԵԿՏՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման N 1 հավելվածում չներառված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն հատկացված ռադիոհաճախականությունների մասին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրամադրել քաղաքացիական և համատեղ օգտագործման նշանակության ռադիոհաճախականություններ օգտագործող պետական մարմինների ցանկը, որոնք ներառված չեն սույն որոշման N 1 հավելվածում, նշելով հատկացված ռադիոհաճախականությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված