Կառավարության որոշումներ

8 Մայիսի 2014, 499 - Ա

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴՊՐԵՎԱՆՔԻ, ԴԱՎԹԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ԱՆՏԱ-ՌՈՒՏԻ, ՆՈՐ ԱՐԹԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՄԵԾԱ-ՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԶԱՐԴԻ, ԳՈՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԱԳԱ-ՐԱՆԻ, ՏԱԼՎՈՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄ-ՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՆԻՇԻ, ԴՐԱԽՏԻԿԻ, ՇՈՐԺԱՅԻ, ԱՎԱԶԱՆԻ, ԾԱՓԱԹԱՂԻ, ՇԱՏՎԱՆԻ, ՏՐԵՏՈՒՔԻ, ՎԱՆԵՎԱՆԻ, ՏՈՐՖԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱ-ԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿԱ-ԽԱԿՆԻ, ԿՈՒԹԻ, ՇԱՏՋՐԵՔԻ, ՓԱՄԲԱԿԻ, ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՅՐՔԻ, ԱՐԵԳՈՒՆԻԻ, ԳԵՂԱՄԱԲԱԿԻ, ՋԱՂԱՑԱՁՈՐԻ, ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱՅԻ, ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱ-ԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՄԵՋԻ, ԿՈՏԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ, ՍԵՎԱ-ԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ, ՄԵՂՎԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ, ՑՈՂԱՄԱՐԳԻ, ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ, ՄԵԾ ՍԱՐԻԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՂԱԶԱՆՉԻԻ, ԹՈՐՈՍԳՅՈՒՂԻ, ԱԼՎԱՐԻ, ԲԵՐԴԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱ-ԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԹԱՆԱԱՏԻ, ՕԽՏԱՐԻ, ԱՃԱՆԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԽԱՉԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱԳԱՐԱԿԱ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արագածոտնի մարզի Դպրևանքի, Դավթաշենի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Նիգավանի, Անտառուտի, Նոր Արթիկի գյուղական համայնքների ղեկավարների, Մեծաձորի գյուղական համայնքի ավագանու անդամների, Արարատի մարզի Այգեզարդի, Գոռավանի գյուղական համայնքների ղեկավարների, Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի ղեկավարի, Բագարանի, Տալվորիկի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Գեղարքունիքի մարզի Արտանիշի, Դրախտիկի, Շորժայի, Ավազանի, Ծափաթաղի, Շատվանի, Տրետուքի, Վանևանի, Տորֆավանի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Կախակնի, Կութի, Շատջրեքի, Փամբակի, Փոքր Մասրիկի գյուղական համայնքների ղեկավարների, Այրքի, Արեգունիի, Գեղամաբակի, Ջաղացաձորի, Վերին Շորժայի, Գեղաքարի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Կոտայքի մարզի Գետամեջի, Կոտայքի գյուղական համայնքների ղեկավարների, Սարալանջի, Նոր Արտամետի, Սևաբերդի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Լոռու մարզի Գեղասարի, Ահնիձորի գյուղական համայնքների ղեկավարների, Անտառամուտի, Մեղվահովտի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Շիրակի մարզի Բավրայի, Ցողամարգի, Սառնաղբյուրի, Մեծ Սարիարի գյուղական համայնքների ղեկավարների, Ղազանչիի, Թորոսգյուղի, Ալվարի, Բերդաշենի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային, Թանահատի, Օխտարի, Աճանանի գյուղական համայնքների ղեկավարների, Իշխանասարի գյուղական համայնքի ավագանու անդամների, Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային, Խաչիկի գյուղական համայնքների ղեկավարների, Ագարակաձորի գյուղական համայնքի ավագանու անդամների` 2014 թվականի հունիսի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2014 թվականի առաջին կիսամյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 84270685 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 2917860 դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված