15 Մայիսի 2014, 525 - Ն
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության այն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք 2014 թվականի ապրիլի 1-ից հետո շարունակելու են տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Վաշինգտոնում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն), Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն), Հաագայում (Նիդերլանդների Թագավորություն), Բեռլինում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն), Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն), Պրահայում (Չեխիայի Հանրապետություն), Աթենքում (Հունաստանի Հանրապետություն), Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն), Կիևում (Ուկրաինա) Հայաստանի Հանրապետության դեսպանություններին և Լոս Անջելեսում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Դոնի Ռոստովում (Ռուսաստանի Դաշնություն) Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություններին կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համակարգի տեխնիկական անսարքության (բացառությամբ ցանցային և ծրագրային խափանումների) պարագայում տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատողներն արտագնա հյուպատոսական ընդունելություններ իրականացնելիս կարող են տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործելու է մինչև 2015 թվականի մայիսի 1-ը: