30 Ապրիլի 2014, 456 - Ն
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1929-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1929-Ն որոշման մեջ կատարել հետևալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «լեզվաբանական» բառը փոխարինել «լեզվահասարակագիտական» բառով.
2) որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշման 4-րդ կետում «գիտական» բառը փոխարինել «գիտահետազոտական» բառով.
4) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) հանրակրթական, միջին, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
5) հրատարակչական և տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
7) համալսարանի կանոնադրական խնդիրների հետ կապված մշակութային միջոցառումների իրականացում.
8) համալսարանի աշխատողների, սովորողների, հանրակացարանաբնակ սովորողների հանրային սննդի, հանգստի, կենցաղի կազմակերպում և սպասարկում.
9) լեզուների տարբեր մակարդակների ուսուցման դասընթացների, թարգմանչական, ուսումնական գործընթացից բխող զբոսաշրջության ու համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ սեփականության իրավունքով պատկանող տարածքներում հանգստի ծառայությունների կազմակերպում և մատուցում.
10) ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.
11) համալսարանի տարբերանշաններով իրերի արտադրություն և դրանց իրացում:»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համալսարանի ռեկտորի միջոցով ապահովել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրության պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: