23 Ապրիլի 2014, 454 - Ն
ՀԱԿԱԱԿԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 105-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել `
1) հակաականային գործողությունների ազգային չափորոշիչների կիրառման ուղեցույցը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հակաականային գործողությունների ծրագրի հիմնադրման չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ականազերծման գործողությունների եզրույթները, սահմանումները և հապավումները՝ համաձայն N 3 հավելվածի.
4) հակաականային գործողությունների տեղեկատվական կառավարման չափորոշիչները՝ համաձայն N 4 հավելվածի.
5) վտանգավոր տարածքի նվազեցման չափորոշիչները՝ համաձայն N 5 հավելվածի.
6) ականազերծման գործողությունների պայմանագրերի մշակման և կառավարման չափորոշիչները՝ համաձայն N 6 հավելվածի.
7) տեխնիկական և ոչ տեխնիկական հետազոտության չափորոշիչները՝ համաձայն N 7 հավելվածի.
8) ականազերծումից հետո ձևակերպվող փաստաթղթերի չափորոշիչները՝ համաձայն N 8 հավելվածի.
9) ականների և չպայթած ռազմամթերքի նշագրման չափորոշիչները՝ համաձայն N 9 հավելվածի.
10) մաքրման պահանջների չափորոշիչները՝ համաձայն N 10 հավելվածի.
11) մարտական գործողությունների տարածքի մաքրման չափորոշիչները՝ համաձայն N 11 հավելվածի.
12) վնասազերծված տարածքի հետազոտության նմուշների փորձարկման ընթացակարգերի օգտագործման չափորոշիչները` համաձայն N 12 հավելվածի.
13) պայթուցիկ զինամթերքի վերացման չափորոշիչները՝ համաձայն N 13 հավելվածի.
14) ականներ հայտնաբերող շների օգտագործման չափորոշիչները՝ համաձայն N 14 հավելվածի.
15) ականներ հայտնաբերող շների գործառնական ընթացակարգերի չափորոշիչները՝ համաձայն N 15 հավելվածի.
16) ականներ հայտնաբերող շների և նրանց հետ աշխատող անձանց գործառնական փորձարկումների չափորոշիչները՝ համաձայն N 16 հավելվածի.
17) հեռավորության վրա գտնվող պայթուցիկ նյութերի հոտի հայտնաբերման չափորոշիչները՝ համաձայն N 17 հավելվածի.
18) շների ընդհանուր խնամքի չափորոշիչները և շների պահման սանիտարաանասնաբուժական և հակահամաճարակային պայմանները՝ համաձայն N 18 հավելվածի.
19) մեխանիկական ականազերծման ազգային չափորոշիչները՝ համաձայն N 19 հավելվածի.
20) ականազերծման տեղանքի անվտանգության չափորոշիչները՝ համաձայն N 20 հավելվածի.
21) անհատական պաշտպանության սարքավորումների պահանջների չափորոշիչները՝ համաձայն N 21 հավելվածի.
22) ականազերծման գործողությունների ժամանակ բժշկական օգնության չափորոշիչները՝ համաձայն N 22 հավելվածի.
23) պայթուցիկների պահեստավորման, փոխադրման և պահպանման նվազագույն չափորոշիչները՝ համաձայն N 23 հավելվածի.
24) ականազերծման միջադեպերի մասին զեկուցման և դրանց հետաքննության նվազագույն չափորոշիչները՝ համաձայն N 24 հավելվածի.
25) հակաականային գործողությունների իրականացման ժամանակ շրջակա միջավայրի պաշտպանության չափորոշիչները՝ համաձայն N 25 հավելվածի.
26) բաց այրման և բաց պայթեցման գործողությունների չափորոշիչները՝ համաձայն N 26 հավելվածի.
27) կուտակված ռազմամթերքի ոչնչացման պլանավորման չափորոշիչները՝ համաձայն N 27 հավելվածի.
28) հակաականային գործողությունների միջամտության գնահատման չափորոշիչները՝ համաձայն N 28 հավելվածի.
29) ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգի մասին իրազեկման և տուժածներին ցուցաբերվող աջակցության չափորոշիչները` համաձայն N 29 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով ականազերծման գործողությունների ազգային մարմին (այսուհետ` ԱԳԱՄ) է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ հակաականային գործողությունների տեղեկատվական կառավարման համակարգի ձևավորման և գործարկման նպատակով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն օրենքով սահմանված կարգով տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի թվայնացված կոորդինատային քարտեզները և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված