23 Ապրիլի 2014, 445 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1503-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին գույք ամրացնելու մասին» N 1503-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «հաշվեկշռային» բառը փոխարինել «սկզբնական» բառով.
2) որոշման 7-րդ և 8-րդ կետերում «մեկամսյա» բառը փոխարինել «չորսամսյա» բառով: