23 Ապրիլի 2014, 447 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍ- ՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒ- ԹՅԱՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշման հավելվածի ժամանակացույցի 151.1-ին կետին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 179-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ճանաչել որպես լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և Հայաստանի Հանրապետության ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման մասով:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները` համաձայն N 1 hավելվածի.
2) ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը` համաձայն N 2 hավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունիսի 1-ից: