Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2014, 435 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 360-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և համապատասխան համայնքների հետ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու մասին>> N 360-Ա որոշման հավել-վածի 7, 9, 10, 12, 13, 14, 15, 16, 18, 20, 21, 22, 23 և 24 կետերը: