23 Ապրիլի 2014, 438 - Ն
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել մարտական գործողությունների մաuնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «մաuնակցի» բառից հետո լրացնել «կամ երկրապահ կամավորականի» բառերով.
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաuտանի Հանրապետության պաշտպանության մարտերին մաuնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգում`
ա. վերնագիրը «մաuնակցի» բառից հետո լրացնել «կամ երկրապահ կամավորականի» բառերով,
բ. 1-ին կետում «1990-1994 թվականների» բառերը փոխարինել «1989-1994 թվականների» բառերով,
գ. 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն կարգի համաձայն մարտական գործողությունների մաuնակցի կամ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Միջգերատեսչական հանձնաժողովը`
1) ճշտում է Հայաuտանի Հանրապետության պաշտպանության մարտերին մաuնակցած անձանց կարգավիճակը և հաշվառում նրանց.
2) տալիս է եզրակացություն մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ.
3) գնահատում է Հայաuտանի Հանրապետության պաշտպանության մարտերին մաuնակցած անձանց սոցիալ-տնտեսական վիճակը (կարիքները) և մշակում է նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերը:
3. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության մարտերին մաuնակցած անձը կամ մարտական գործողությունների ժամանակ զոհված, ինչպես նաև այդ գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում մահացած անձի` օրենքով սահմանված ընտանիքի անդամը մարտական գործողությունների մաuնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի (մարտական գործողությունների ժամանակ զոհված, ինչպես նաև այդ գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում մահացած անձին` հետմահու) վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացնում`
1) դիմում.
2) սույն կարգի 1-ին կետում, ինչպես նաև օրենքի 2-րդ հոդվածում նշված համապատասխան հանգամանքները հաստատող փաստաթղթեր, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ զինվորական ծառայության ստաժի հաշվարկման կանոններով սահմանված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին.
3) մարտական ուղին` տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մարտական գործողություններին մասնակցած այլ անձանց կողմից տրված վկայություններ:»,
դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշումն ուժի մեջ մտնելը սույն կարգի 1-ին կետի «գ» կամ «դ» ենթակետերով սահմանված հիմքերով մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ ստացած անձի կամ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերում` ընտանիքի անդամի կողմից երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացվում միայն դիմում և մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակը հաստատող վկայականի պատճենը:»,
ե. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, այդ թվում` արտագնա (մարզային), որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ: Նիստն իրավազոր է միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ` նիստերին կարող են մասնակցել նաև Հայաuտանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին մաuնակցած անձինք: Ներկայացված դիմումների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունները հաստատվում են որոշումներով, որոնք ընդունվում են նիստին ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը դիմումն ու դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո գրանցում է դրանք և ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 15-օրյա ժամկետում: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում հաստատվում են ներկայացված դիմումների գրանցամատյանի և միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների ձևերը, գրանցամատյանի վարման կարգը:
4.2. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից անձին մարտական գործողությունների մաuնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին դիմումը վերադարձվում է օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում և կարգով: Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից անձին մարտական գործողությունների մաuնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին դիմումը մերժվում է օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում, իսկ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին դիմումը` նաև օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետից հետո ներկայացվելու դեպքում:»,
զ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մարտական գործողությունների մաuնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը` դրա կայացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է դիմումը ներկայացրած անձին, ով մարտական գործողությունների մաuնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող վկայական ստանալու նպատակով Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում դիմում` դրան կցելով համապատասխան եզրակացությունը, ինչպես նաև անհրաժեշտ չափսերով և թվով լուսանկարներ, որոնց հիման վրա ոչ ուշ, քան դիմումը Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում սահմանված կարգով մուտքագրվելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով անձին շնորհվում է մարտական գործողությունների մաuնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ (այդ թվում` հետմահու), և դիմումատուին տրվում է համապատասխան կարգավիճակը հաստատող վկայական: Դիմումի և համապատասխան կարգավիճակը հաստատող վկայականների ձևերը, ինչպես նաև անհրաժեշտ լուսանկարների չափսերն ու թիվը սահմանվում են Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել`
1) մարտական գործողությունների մաuնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը.
2) մարտական գործողությունների մաuնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակը հաստատող վկայական ստանալու համար դիմումի, ինչպես նաև մարտական գործողությունների մաuնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակը հաստատող վկայականների ձևերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: