Կառավարության որոշումներ

17 Ապրիլի 2014, 412 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԵՎ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և մի շարք տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված` տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի մասին պայմանագրերով (այսուհետ` պայմանագրեր) նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.
2) կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված և տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարված գումարների վերահաշվարկ և դրանք ամբողջությամբ ուղղել պայմանագրերով նախատեսված մայր գումարի մարմանը.
3) պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: